Սոֆյա Հովսեփյան. Հրապարակային պահանջում եմ Լուսինե Բադալյանից ներկայացնել բանակում կատարված և կատարվող բարեփոխումները
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ այս պահին գտնվում է մեկուսացած Արցախում, գրում է.
«Հրապարակային պահանջում եմ Լուսինե Բադալյանից ներկայացնել բանակում կատարված և կատարվող բարեփոխումները։
Բավական է ստե'ք, տղաներին ամլացնելով բարեփոխում են անո՞ւմ ։
Երկու օր առաջ էի գրել պոստեր բարձրացնող սննդի մասին, ի՞նչ քայլեր եք արել որպես ԱԺ պատգամավոր, ով հանդգնում է խոսել բանակից, երբ բանակի մասին որևէ տեղեկություն հստակ չգիտի։
Մեկնաբանությունում կտեղադրեմ նաև հրապարակումը և պահանջում եմ լինել հետևողական։
Էս էլ ասեմ իմացեք . Սրանք առաջ են տանում էն ծրագիրը, որ սահմանը պետք է պահեն ԱԱԾ զորքը։ Ու քանի որ էդ «բարեփոխումը» պետք է արվի, էլ չեն փոխում տղաների պոստերի սնունդի որակը` դե մի քանի ամիս է մնացել, թող չուտեն, թող հարմարվեն եղած չոր բոռշին, բա տղամարդ են, իսկ դրանից հետո սահմանը կպահեն փափկասուն պարոնայքը Հայոց Աշխարհի` սահմանապահ զորքը ...
Խոսեք հասկանանք՝ էս գայլն ու գառն ինչ պատմություն է։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, որն ավելի հայտնի է որպես Լուլու, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ այս տարիներին, չնայած երկիրն անցել է արհավիրքներով, ճգնաժամով, կառավարությունը որևէ անգամ չի հայտարարել՝ ժողովուրդ դիմացեք, գումարները տրամադրվում են բանակին։
Նա ասաց՝ բանակում բարեփոխումները շարունակվում են, բոլոր խնդիրները լուծվում են։
«Երբ քաղաքացիներն ինչ-որ հարցով դիմում են, նրանց երբեք չեն ասում, Ձեզ հատկացված միջոցն ուղղում ենք բանակին»,-նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին