Լավ տուրիստական տուրեր կարելի է անել՝ թե 1.2 միլիարդը որտեղ է ներդրվել՝ հասցեներով, գծամետրերով. Փաշինյանը՝ սուբվենցիոն ծրագերի մասին
«Նախագծով նախատեսվում է 2 մլրդ 729 մլն դրամ հատկացնել 10 մարզում 42 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին պետության մասնաբաժնի համաֆինանսավորման հերթական նախագիծը:
Նախարարի խոսքով՝ գումարը կհատկացվի 2021, 2022, 2023 թթ. սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով, որից 2 ծրագիրը 2021 թվականից է, 39-ը՝ 2022, իսկ 1 ծրագիրն էլ 2023 թվականին է մեկնարկել։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ համայնքների ներդրումն էլ եթե ավելացնեն կստացվի, որ 5 մլրդ դրամի սուբվենցիոն ծարգիր է իրականացվում այդ որոշմամբ և հավելեց, թե 2018 թվականից մինչ օրս պետությունը մարզերում 1.2 մլրդ դոլարի ներդրում է արել։
«Լավ տուրիստական տուրեր կարելի է անել՝ թե 1.2 միլիարդը որտեղ է ներդրվել՝ հասցեներով գծամետրերով»,-հայտարարեց Փաշինյանը և Գնել Սանոսյանին և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին առաջարկեց ծրագրերը ցուցակներով օնլայն տարբերակով և բրոշյուրի ձևով տարածել՝ նաև գրախանութներում դնել, որպեսզի մարդիկ, ում հետաքրքրում է, գնան և այդ աշխատանքները տեսնեն:
Հարակից հրապարակումներ`
- Այն չի լինելու զբոսանք զորամասում. Փաշինյանը՝ ընդունված կանանց պարտադիր զորակոչի որոշման մասին
- Կառավարությունն այսօր հավանություն կտա քննիչների աշխատավարձը 92 %-ով բարձրացնելու նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին