Land Rover ապրանքանիշը կդադարի գոյություն ունենալ
«Jaguar Land Rover»-ը կփոխի իր անունը և կհրաժարվի ապրանքանիշերից մեկից։ Սա կլինի արտադրողի լայնածավալ վերափոխման մի մասը: Այսպիսով, բրիտանացիները կհրաժարվեն «Land Rover» ապրանքանիշից, իսկ «Jaguar Land Rover» անունը, որը հայտնվել է Tata կոնցեռնի կողմից ապրանքանիշերի գնումից հետո, կվերածվի JLR-ի՝ առանց վերծանման։
Motor.ru-ի փոխանցմամբ, «Land Rover»-ի փոխարեն բրիտանական կոնցեռնը ավտոմեքենաներ կարտադրի «Range Rover», «Defender» և «Discovery» ապրանքանիշերի ներքո։ Վերջերս սերնդափոխված «Range Rover» և «Range Rover Sport» ամենագնացները կմնան առաջատարներ, իսկ մինչև տարեվերջ տեսականին կավելացվի «Range Rover»-ի էլեկտրական տարբերակը:
Jaguar ապրանքանիշը հայեցակարգի փոփոխությունից հետո կզբաղվի էլեկտրական մեքենաների արտադրությամբ։ 2024 թվականին կհայտնվի սպորտային էլեկտրական սեդանը, որը կկառուցվի Jaguar Electrified Architecture-ի (JEA) վերջին մոդելի հիման վրա: Ընդհանուր առմամբ, ապրանքանիշը կունենա երեք նոր մոդել, որոնք կհայտնվեն հինգ տարվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները