Զինծառայողների ծնողները ճիշտ են՝ Փաշինյանը կառավարության շենքից հեռացել է
«Նիկոլն այն կողմից փախավ։ Ինքն ամբողջ կյանքում փախնելու է հայ ժողովրդից։ Ժողովուրդն իրեն ընտրեց, բայց շատ սխալվեց»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողներից մեկի մայրը։
Panorama.am-ը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Փաշինյանը լքել է կառավարության շենքը։
«Վարչապետն այս պահին Ազգային Ժողովում է»,-ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ Փաշինյանը չի ցանկանում հանդիպել զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին, Խաչատրյանը պատասխանեց՝ որևէ բան ասել չի կարող։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողի ծնողի ինքնազգացողությունը վատացավ
- «Նիկոլն այն կողմից փախավ». Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները փակել են Ամիրյան փողոցը
- Դիտավորյալ սպանել են երեխաներին և վերջ. Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներ
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Երևանում փողոց են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան