Հայկական բիզնեսի ներկայացուցիչները Wildberries-ում 2023-ին ին թողարկել են ավելի քան 50 նոր տեղական բրենդեր
«2023 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանից ապրանքների վաճառքը հարթակում աճել է մինչև 352 մլն ռուբլի»,- Panorama.am-ին հայտնեցին Wildberries-իմամուլի ծառայությունից։
3 ամսվա ընթացքում ավելի քան 50 նոր տեղական բրենդեր մուտք են գործել առցանց հարթակ, իսկ գնորդների շրջանում ամենապահանջված ապրանքներն են խաղալիքները, տոնական, առողջապահական և տնային ապրանքները, ինչպես նաև սնունդն ու հագուստը։
Wildberries միջազգային առցանց հարթակն ամփոփում է 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի տեղական բիզնեսների հետ համագործակցության արդյունքները։ Ավելի ու ավելի շատ ձեռներեցներ են մուտք գործում առցանց հատված. հարթակում գրանցված տեղական ձեռնարկատերերի ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով գրեթե եռապատկվել է՝ հասնելով 1458-ի:
2023 թվականին հայկակն բիզնեսի ներկայացուցիչները Wildberries-ում թողարկել են ավելի քան 50 նոր տեղական ապրանքանիշեր, որոնց մեծ մասը հայտնվել են կոսմետիկայի, տնային ապրանքների և աքսեսուարների հատվածներում։ Տեղական արտադրության բնական մրգային կոմպոտները և չորացրած մրգերը՝ առանց շաքարի և ներկանյութերի ավելացման, հիթ դարձած ապրանքների շարքում են:
Հայկական արտադրանքի վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 1,5 անգամ՝ կազմելով 352 մլն ռուբլի։ Հունվար-մարտ ժամանակահատվածում, 2022 թվականի համեմատ, վաճառքի ամենաբարձր աճ գրանցած տեղական ապրանքներն են.
- խաղալիքներ (+773%)
- առողջապահական ապրանքներ (+302%)
- կենցաղային ապրանքներ (+267%)
- հանգստի համար նախատեսված ապրանքներ (+227%)
- կոսմետիկա և օծանելիք (+245%)
- տան համար նախատեսված ապրանքներ (+143%)
- ներքնազգեստ նորածինների համար (+131%)
- ապրանքներ (+124%)
Երկրում լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը և 2022 թվականի ապրիլին Երևանում Wildberries-ի առաջին լոգոտիպային կենտրոնի գործարկումը թույլ է տվել նախորդ տարվա համեմատ միջինը 40 ժամով ավելացնել պատվերների առաքման արագությունը երկրի բնակիչներին։ Տեղացի ձեռնարկատերերն իրենց հերթին կարողացել են ավելի արդյունավետ կառավարել լոգիստիկան, մեծացնել վաճառքը և ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին շուկայում:
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ը և Ozon-ը նոր կանոն են մտցնում ռուսների համար
- Wildberries-ի բաշխման կետի աշխատակիցները պատվերի տուփում մկների ընտանիք են հայտնաբերել
- Wildberries-ից դժգոհությունների նոր ալիք է բարձրացել
- Ինչ են առավել շատ պատվիրում Հայաստանից Wildberries-ի միջոցով
- Wildberries-ի խանութում տեղի ունեցածից հետո տղամարդը ձերբակալվել է
- Wildberries-ի պահեստից գողության գործով ձերբակալվածների թվում հայեր կան
- Wildberries-ով Հայաստանից պատվիրում են պահածոներ, մուրաբաներ և չրեր
- Wildberries-ը դարձել է «Յագոդկի»
- Wildberries-ի հաճախորդները բողոքում են
- Wildberries-ը 2022 թ-ին առաջին անգամ գրանցել է դիմակների պահանջարկի աճ
- Wildberries-ը գործարքներ կկատարի նաև հայկական դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան