Բողոքի ակցիա Ազատության հրապարակում՝ գործող իշխանության հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով
«Միասին» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Ազատության հրապարակում՝ գործող իշխանության հրաժարականի և Արցախի անկախության ճանաչման պահանջով։
«Պատրիոտ» միության ղեկավար Աշոտ Համբարձումյանը կոչով դիմեց մարտական և զինակից ընկերներին․ «Տղերք, մենք հայրենիք ենք կորցնում։ Այս բարձր ամբիոնից, որտեղից սկսեցինք մեր ազատագրական պայքարը, հերթական անգամ կոչով դիմում եմ՝ դո′ւրս եկեք սոցիալական ցանցերից, այլ տիրույթներից, մի կողմ դրեք անձնական ամբիցիաները, «Միասին» շարժման մեջ տարբեր քաղաքական ուժեր են ներկայացված, բայց դա որևէ կերպ չպետք է խոչընդոտ դառնա՝ մեր պահանջի ձևավորման համար։ Խնդրում եմ, մենք հայրենիք ենք կորցնում։ Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ ծանոթ եմ ձեր եզրույթներին, բոլորդ մեզ հետ համամիտ եք, բայց չգիտես ինչու միանալ չեք շտապում»։
Հանրահավաքին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան