Սկսում ենք գործընթաց՝ ձևավորում ենք նոր, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն․ Արամ Սարգսյան
«Այս պարոնը մեզ վերջնագիր է ներկայացրել, բացահայտ հայտարարեց՝ Արցախն իրեն պետք չէ և մենք պետք է հարմարվենք ստեղծված իրավիճակին։ Կտոր-կտոր հայրենիքի մասերը հանձնելով՝ վարժեցնում է, որ այդպես էլ պետք է լինի»,- Ազատության հրապարակում ընթացող «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրավճակը թելադրում է այլ քայլերի դիմել, քանի որ պետություն կորցնելու իրավունք չունենք։
«Մենք այն ազգն ենք, որ կարողացել է ծանրագույն իրավիճակից միշտ դուրս գալ։ Մենք այսօր, ի լուր բոլորի, հայտարարում ենք՝ մենք պատասխանատու ենք մեր երկրի ապագայի ամար։ Այսօրվա իշխանություն կոչվածը թույլ է տալիս ամեն անգամ ծաղրի մեր ժողովրդին, կտոր-կտոր հանձնի մեր հայրենիքից, իրավունք չունենք հանդուրժելու։ Ուստի՝ սկսում ենք գործընթաց՝ ձևավորում ենք նոր, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն։ Այս կառավարության վերաբերյալ այլընտրանքային ծրագիրը կներկայացնենք հաջորդ հավաքին»,- ասաց Սարգսյանը։
Դեմոկրատական կուսակցության նախագահի խոսքով՝ ժամանակավոր հակաճգնաժամային կառավարությունում ընտրվելու են փորձառու գործիչներ։
«Միասին» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ախրիլի 28-ին, ժամը 18․00-ին, Ազատության հապարակում։
Իսկ ապրիլի 24-ին, ժամը 11-ին կհավաքվեն Համալիրի մոտ՝ բարձրանալու Ծիծեռնակաբերդ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան