Բավական է հանդուրժենք նրա անպատասխանատու և հանցավոր կեցվածքը․ Էդգար Ղազարյան
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վկայում են նրա իշխանության ապօրինի լինելու մասին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Այն որ Փաշինյանն ասում է ՀՀ տարածքը 29800 քառ․կմ է, այստեղից պարզ է, որ նա Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Բայց նա այդ 29800 քառ․կմ տարածքի վրա էլ իշխանություն չունի, հիմա նա կարո՞ղ է գնալ Ջերմուկի սար, Ջերմուկի վարչական տարածքի քարտեզի վրա իմ նշած հատվածը կարո՞ղ է, թող գնա այնտեղ, որտեղ հիմա ադրբեջանցիները նստած են։ Կարո՞ղ է նա Սև լճի կամ Վերին Շորժայի այն հատվածը գնալ, որտեղ նստած են ադրբեջանցիները։ Նա հայ ժողովրդի թշնամին է, որին պետք է վռնդել հանրային կյանքից ընդհանրապես։ Օրը տասը բան է ասում։ Այդ Մադրիդյան սկզբունքների մասին այսօ՞ր է իմացել»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը պետք է պատասխանատվություն կրի իր ասած յուրաքանչյուր խոսքի համար։
«Անպատասխանատվությունը ծնում է նոր հանցանքներ։ Բավական է մենք հանդուրժենք նրա անպատասխանատու և հանցավոր կեցվածքը մեր պետության և ժողովրդի հանդեպ»,- նշեց Էդգար Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սկսում ենք գործընթաց՝ ձևավորում ենք նոր, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն․ Արամ Սարգսյան
- Թագը կորցրած թագավորը ծառայում է թագը վերցնողին․ Գյուլնարա Ալեքսանյան
- Մեզ աստտիճանաբար մղում են մահվան հետ հաշտվելու գաղափարը․ Սերժ Սրապիոնյան
- Բողոքի ակցիա Ազատության հրապարակում՝ գործող իշխանության հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան