Էդուարդ Շարմազանով. Հասկացա՞ք… սա է Նիկոլի Արարատից խոսելու պատճառը
ՀՀԿ փոխնախագահ Էուարդ Շարմազանովը գրում է.
«Ո՞վ ընկրկեց՝ Հուդա է։
Հայն առանց Արարատի նույնն է,ինչ մարմինն առանց հոգու։
Հայն առանց Արարատի այլեւս Հայ չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։
Արարատի խորհուրդը Հայի ապրելու ու արարելու մեջ է։
Արարատի խորհուրդն ամենեւին 5165 մետր բարձրությունը չէ, Արարատի խորհուրդը Նոյան տապանն է ու մարդկության վերածնունդն է։
Արարատը կյանքի ու հավատի, այլ՝ ոչ թե մահի խորհրդանիշ է։
Արարատը հայի համար հոգեւոր, արժեքային ու գոյաբանական խորհուրդ ունի։
Արարատը հայի սրտում է նախ եւ առաջ։
Ու հիմա սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգեւոր սիմվոլը՝ Արարատը։
Ի՞նչ են ուզում հայության թշնամիները. անջատել հայի պատմական ու գենետիկ հիշողությունը։
Իսկ ի՞նչ պետք է անել դրան հասնելու համար.հային անջատել իր ազգային գաղափարից ու սիմվոլից՝ Արարատից։
Այդ դեպքում նրանք գործ կունենան առանց ոգու էակների հետ ՝զուրկ պատմական հիշողությունից։
Հասկացա՞ք… սա է Նիկոլի Արարատից խոսելու պատճառը։
Ու դա պատվեր է… հայի բարոյական ու հոգեւոր մահը ցանկացող ուժերի պատվեր է։
Չի ստացվելու:
Հայը չի գնալու Հուդայի ճանապարհով։
Հայի հերոսը Հուդան չէ,նրա հերոսը Հովհաննես առաքյալն ու Վարդան Մամիկոնյանն են,Նարեկացին ու Նժդեհն են։
Սա տեսակի պայքար է։
Ով ընկրկեց՝ Հուդա է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին