ԱՄՆ-ը ցանկանում է, որ մինչև հուլիս Թուրքիան և Հունգարիան հաստատեն Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպել է իր շվեդ գործընկերոջը՝ Շվեդիա կատարած աննախադեպ այցի շրջանակներում, որը նպատակ ուներ ցույց տալու Վաշինգտոնի աջակցությունը Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:
Վերջին ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Շվեդիա իր առաջին այցի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բալթիկ ծովում ռազմանավից դիտել է շվեդական ռազմական կարողության ցուցադրումը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Շվեդիայի ռազմական հզորության նկատմամբ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը նպատակ ուներ ցույց տալ վերջինիս աջակցությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը:
«Մենք անհամբեր սպասում ենք, որ դա տեղի կունենա հուլիսին կայանալիք գագաթնաժողովից առաջ: Այսպիսով, մենք խրախուսում ենք մեր դաշնակիցներին՝ Թուրքիային և Հունգարիային, որ հնարավորինս շուտ վավերացնեն Շվեդիայի միացումը»,- հայտարարել է Օսթինը:
Շվեդիայի պաշտպանության նախարար Փալ Ջոնսոնն շեշտել է, որ դաշինքին միանալով՝ Շվեդիան միայն կուժեղանա. «Շվեդիան այժմ իրեն ավելի ապահով է զգում, երբ մեզ հրավիրել են ՆԱՏՕ: Մենք կարծում ենք, որ կարող ենք ապահովել դաշինքի խորը ռազմավարական գործուներությունը, դարձնել այն ավելի արդյունավետ զսպողականության և պաշտպանության տեսանկյունից, առնվազն երբ խոսքը վերաբերում է Բալթյան երկրներին և հետո Ֆինլանդիային»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան