Ժողովրդավարելու փոխարեն, ժողովրդին է վարում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանի մասին
«Սիրելի՛ ժողովուրդ, այս անձը հայտարարում է, որ ինչ-որ ցավոտ կոմպրոմիսների է գնալու և դուք այն կհասկանաք ու կընդունեք»,-ԱԺ դահլիջում նստած Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Պատգամավորը շեշտեց, որ ժողովուրդը Փաշինյանին նման լիազորություն չի տվել, քանի որ նախընտրական ծրագրով մի բան է գրված բայց արել են այլ բան:
«Այս մարդը խոստովանեց, որ ձեզ խաբել, դավաճանել է, ինքն իր խոտումին դավաճանել է, ձեզ՝ իր ընտրողին, վարչապետա դառնալիս՝ տված երդմանը: Դեռ ավելին, գլուխ է գովում, թե դուք կհասկանաք և ինքը պետք է գնա ցավոտ կոմպրոմիսների, թեկուզ վստահ չէ որ դրանք կապահովեն իր կողմից այդքան չարչրկված խաղաղությունը»,-ասաց Կյուրեղյանը:
Պատգամավորի կարծիքով՝ Նիկոկ Փաշինյանն ամեն ինչի մեջ մեղադրում է ժողովրդին, քանի որ հենց ժողովուրդն է խաբվել և հավատացել իրեն:
Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ Փաշինյանը գիտակցել է այդ իրողությունը և այդ պատճառով էլ այդքան թիկնապահներով է ներկայանում ԱԺ՝ և ենթադրեց, որ նա իր թիմից էլ է վախենում. «Քանի որ Փաինյանը հայտարարել է Արցախը և արցախահայությունը՝ ադրբեջանական և Ադրբեջանի կազմում լինելու մասին, իսկ իր թիմակիցը խոստացել է կտրել այն մարդու լեզուն ու ականջը, ով հայ ժողովրդին կանվանի ադրբեջանաթուրքական, իսկ մյուսն էլ խոստացել է, որ եթե պետք լինի, ապա էլի կթքի»:
Ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունները հետևողականորեն Արցախը հանձնելու գիծ են վարում:
«Ես ասել և կրկնում եմ, որ ունեմ ողջամիտ կասկած առ այն, որ ձեր ուժը եկել է հստակ ծրագրով՝ Արցախը հանձնելու ծրագրով»,-հայտարարեց Կյուրեղյանը և նկատեց, որ դրանում համողզվելու համար պետք է տեսնել եկիրը կապիտուլացիայի տանող բոլոր քայլերն, որոնք արել է գործող իշխանությունը:
Ընդդիմադիր պատգամավորը դիմեց ժողովրդին, որպեսզի լավ տեսնի իշխանությունների իրական դեմքը և հայտարարեց. «Ժողովրդավարելու փոխարեն , ժողովրդին է վարում»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև». Արծվիկ Մինասյան
- Այսօրվա իշխանությունները երևի իրենք արդեն ալերգիա ունեն սեփական նախընտրական ծրագրից. Արթուր Խաչատրյան
- Քանի դեռ իշխանության գլուխ է Նիկոլը, որևէ իրավական համակարգ չի աշխատում.Արա Ռոստոմյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին