Գործադիրը ձևավորեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը
«Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը։
Նախարարը հայտնեց, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որտեղ տեղակայված կլինեն արվեստների, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանները, իսկ երրորդ կլաստերը կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածության, այնպես էլ հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհեր։
«Այստեղ համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի տեղակայման հարցը։ Նման մեծածավալ ծրագրի իրականացումը պահանջում է իրականացնող կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում՝ նախապատրաստումից մինչև բուն իրականացման գործընթաց, այնուհետև նաև ակադեմիական քաղաքի կառավարում»,-հայտարարեց Անդրեասյանը։
Նրա խոսքով «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է ուսումնական քաղաքի ստեղծման աշխատանքները, իսկ նախնական փուլում հիմնադրամին ամրացվելու են Ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները։
Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ թեև նախատեսված չէր որոշման նախագծի հանրային քննարկում անցկացնել, բայց այն հրապարակվել է այդ նպատակով:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ որոշմամբ իրենք նոր էջ են բացում երկրի պատմության համար, այն ամենակարևոր և ռազմավարական ներդրումն է, որը դեռ պետք է իրականացնեն:
Հարակից հրապարակումներ`
- Լավ տուրիստական տուրեր կարելի է անել՝ թե 1.2 միլիարդը որտեղ է ներդրվել՝ հասցեներով, գծամետրերով. Փաշինյանը՝ սուբվենցիոն ծրագերի մասին
- Այն չի լինելու զբոսանք զորամասում. Փաշինյանը՝ ընդունված կանանց պարտադիր զորակոչի որոշման մասին
- Կառավարությունն այսօր հավանություն կտա քննիչների աշխատավարձը 92 %-ով բարձրացնելու նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան