Դավիթ Բաբայան. Մենք ունենք Արցախը փրկելու հնարավորություն, և պետք չէ վախենալ թշնամու ուժից
ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է.
«Ժողովրդի համար ամենասարսափելի փորձություններից մեկը պատմական հայրենիքի կորուստն է։ Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել։ Բայց պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքից կամավոր ու գիտակցված հրաժարվելը, հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է։
Հրեաները պայքարից հետո կորցրեցին իրենց հայրենիքը, բայց երբեք չհրաժարվեցին նրանից, երբեք գործարքի չգնացին իրենց խղճի հետ՝ անգամ աշխարհով մեկ սփռված լինելով և այն վերադարձնելու իրական հնարավորություն չունենալով։ Եվ նրանք ստացան այդ հնարավորությունը։
Մենք էլ բազմիցս կորցրել մեր հայրենիքը, նրա տարբեր մասերը, բայց մեկ անգամ չէ, որ վերադարձանք ու ազատագրեցինք այն։ Բայց այն ժողովուրդը, ով գիտակցաբար և կամովին հրաժարվում է իր հայրենիքը, երբեք այն հետ չի ստանա, երբեք։ Մենք ունենք Արցախը փրկելու հնարավորություն, և պետք չէ վախենալ թշնամու ուժից, նրա նյութական ու քանակական հզորությունից։ Ոչ թե սա չէ ամենավտանգավորը, այլ՝ հայրենասիրության ինքնասպանությունը, հատկապես գիտակցվածը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի և Թուրքիայի համար Արցախի և Սյունիքի կործանումը համար առանցքային խնդիր է. Դավիթ Բաբայան
- Դավիթ Բաբայան. Ցավոք, գորբաչևիզմը դեռ կենդանի է
- Դավիթ Բաբայան. Առանց նման փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում
- Դավիթ Բաբայան. Մեր երեխաների համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ
- Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական
- Ինքնամաքրվելն է ամենակարևոր բանալին դեպի մեր հուսալի ապագա. Դավիթ Բաբայան
- Ներքին ոհմակները սպասարկել ու առ այսօր սպասարկում են հակապետական և հակաազգային շահերը. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին