Մեր հարցերին պատասխան չի տրվել. Զոհված զինծառայողի հորաքույր
«Ինքը ծնողներին ընդունել է՝ որպես զոհվածի եղբայր, ոչ թե պաշտոնյա, տեսնենք ինչ կլինի, պետք է որոշումներ կայացնեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Միշա Դումիկյանի հորաքույրը՝ տիկին Թագուհին։
Նա այսօր մասնակցում էր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային։ Զոհվածի ազգականը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ հանդիպմանը, սակայն հանդիպման մասնակիցները մանրամասներ են պատմել։
«Չենք հավատում, տեսնենք ինչ կլինի։ Հիմնականում խոսել են նույն բաները, ինչ բոլորը գիտեն, որ մեր երեխեքը պատահականության զոհ չեն դարձել։ Առանձնապես ոչ մի ակնկալիք չունենք, մեր հարցերի պատասխանը ոչ մի կողմով չի տրվել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Դուք ու՞մ եք խոտի տեղ դրել ձեր խոտ հալով». Զոհված զինծառայողի հարազատը՝ Փաշինյանին
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները կհանդիպեն Փաշինյանի օգնականին
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Երևանում փողոց են փակել
- Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին