Զուրաբյան. Տգետ ու նարցիս Փաշինյանը կարող էր մտածել. եթե Սերժին ու Ռոբերտին հաղթեցի, Ալիևն ո՞վ է որ
«Միանգամայն համաձայն եմ Փաշինյանի հետ, իրեն պետք է դատել, բայց բանակցություններից հրաժարվելու համար»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, 2019-ին նրան պլան է ներկայացվել, ըստ որի 5 շրջան պետք է հետ տայինք, ԼՂԻՄ-ի տարածքը Քարվաճառով ու Լաչինով պահեինք, ընդ որում անսահմանափակ ժամկետով։
«Սա փայլուն լուծում էր, որի մեջ Փաշինյանը չմտավ։ Տգետ ու նարցիս Փաշինյանը կարող էր մտածել, եթե Սերժին ու Ռոբերտին հեռացնել, հաղթել, ամբողջ ազգին ոտքի կանգնացնել, Ալիևն ո՞վ է որ։
Այսպիսով, Ադրբեջանին մղեց դեպի ռազմական լուծում և զրկվեց ՄԽ համանխագահների աջակցությունից։ Մասամբ տգիտություն է, մասամբ էլ ստախոսություն, պնդումը, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի իշխանությունները համաձայնել էին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ընդհանրապես խնդրի կարգավորման բոլոր պլաններից որևէ մեկը, եթե իրականացվեր, երանելի վիճակում կլինեինք, համեմատած նրա հետ, ինչ ունենք Փաշինյանի «փայլուն» կառավարման արդյունքում»,-նշել է Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի կարծիքով ստեղծվել է մի իրավիճակ, որ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել Հայաստանի համար շատ նվաստացուցիչ պայմաններով, հենց դրա համար էլ Փաշինյանը վարկաբեկում է իրենից առաջ բանակցային գործընթացը, որպեսզի այդ ֆոնի վրա իր ստորագրածը ընդունելի լինի և կարողանա զսպել ժողովրդի ռեակցիան։
Հետևելով կողմերի հռետորաբանությանը՝ զիջող Փաշինյան և ավելի լկտիացող ու նոր պահանջներ դնող Ալիև, Զուրաբյանը պրոցեսների ակտիվացում է նկատում, որը կարող է վկայել խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին