ՀԱՊԿ. Հայաստանին օգնությունը չի ենթադրում միայն դիտորդներ ուղարկել
Հայաստանին օգնություն տրամադրելու մասին ՀԱՊԿ նախագիծը նախատեսում էր ոչ միայն Ադրբեջանի հետ նրա սահմաններին դիտորդական առաքելություն ուղարկելը։ Այս մասին հայտնել են ՀԱՊԿ-ից ի պատասխան Armenia Today-ի հարցման։
Բացի առաքելությունից, նախագիծը ներառում է նաև այլ պայմաններ։ Հարցին, հնարավո՞ր էր այն ենթադրում էր նաև ռազմատեխնիկական աջակցություն, ՀԱՊԿ-ից չեն մանրամասնել, նշելով, որ փաստաթուղթը գաղտնի է։
Աղբյուրը հիշեցնում է՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 13-ին «ՍիվիլՆեթ»-ին ասել է, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը վերաբերում է հիմնականում Հայաստան դիտորդներ ուղարկելուն և չի նախատեսում ռազմատեխնիկական օգնություն։
«Հայաստանը հիմա ամենուր զենք և զինամթերք է փնտրում։ Չի կարող այնպես լինել, որ Հայաստանին առաջարկվի օգնություն զենք-զինամթերքի տեսքով, և նա հրաժարվի դրանից»,-ասել է Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար
- Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ
- Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին