«Հրապարակ». Սեյրան Հայրապետյանի հրաժարականը պարտադրել է Սամվել Բաբայա՞նը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ելքով է ավարտվել` կուսակիցների միջև ծեծկռտուք է ծագել, դանակահարել են «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանին։ Նախօրեին Հայրապետյանը հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:
Մեր աղբյուրները նշում են, որ հրաժարականը պարտադրել է Բաբայանը: Բանն այն է, որ Հայրապետյանը հավաքի ժամանակ ընդհարվել է խմբակցության աշխատակից աղջիկներից մեկի հետ, ով Բաբայանի հեռավոր ազգականն է:
Նա «ախչի»-ով է դիմել օգնականին, որից հետո աղջկա հայրն ու եղբայրն «ատչյոտ» են պահանջել, և թեժ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով: Արդյունքում ավելի շատ տուժել է պատգամավորը։ Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր վրա մահափորձ են կատարել՝ հայր և որդի հարձակվել են դանակով, փորձել են սպանել իրեն: Հայրապետյանին կպարտադրե՞ն վայր դնել մանդատը, Արցախում քիչ հավանական են համարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները