Չփորձեք այդ բառամթերքով խոսել ՀՀ ժողովրդի քվեով ընտրված պատգամավորի մասին. Մամիջանյանը՝ Փաշինյանին
«Վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Միայն սա հերիք է, որպեսզի դուք հեռանաք իշխանությունից: Դուք գիտակցաբար ձախողել եք ձեր իսկ ծրագրում նշված ամենակարևոր առաքելություններից մեկը»,-խմբակցության անունից ելույթ ունենալու ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հայտարարելով, որ տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը փորձում է արցախյան ձախողումների մեղքը քգել նախկին իշխանությունների, մադրիդյան սկզբունքների, միջացգային հանրության վրա՝ Մամիջանյանն ասաց. «Այսպես որ շարունակվի, կարող է Տիգրան Մեծին մեղադրելուն էլ հասնեք»:
Պատգամավորը հայտարարեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Արցախը տալիս էին, իսկ հայր և որդի ալիևները չէին ուզում:
«Ալիևներն ասում էին՝ թող Փաշինյանը գա, այ իրենից կվերցնենք: Հայաստանի ոչ մի նախագահ երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում: Նախագահ Սարգսյանը երբեք չի թաքցրել փոխզիջումների անհրաժեշտությունը»,-հայտարարեց Մամիջանյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ամենամեծ սուտն այն է, որ այսօր ժողվորդին փորձում են ներշնչել, թե իրենից ոչինչ կախված չէ, ոչինչ հրանրավոր չէ իրականացնել ներքին և արտաքին թշնամու դեմ:
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որտեղ վերջինս, ակնարկելով պատգամավոր Թագուհի Թովմասյանին, ասել էր, թե նա հրապարակել է իր խոսքի ձայնագրությունը, այն դեպքում, երբ կին պատգամավորին իրենք են «ականջից բռնած բերել ԱԺ»:
«Չփորձեք այդ բառամթերքով խոսել ՀՀ ժողովրդի քվեով ընտրված պատգամավորի մասին»,-Փաշինյանին դիմեց Մամիջանյանը և տեղեկացրեց, որ հիշատակված ձայնագրությունն արված էր Արցախի Հանրապետության ղեկավար կազմի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ և Թագուհի Թովմասյանը դրա հետ կապ չունի:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում էր տխրահռչակ Ջոն Բոլթոնի խոսքերը.Անդրանիկ Թևանյան
- Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև». Արծվիկ Մինասյան
- Այսօրվա իշխանությունները երևի իրենք արդեն ալերգիա ունեն սեփական նախընտրական ծրագրից. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին