Մամիջանյան. Վաճառքի են հանված մեր ազգային շահերը, որի դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ բացառապես մեկ բան
«Հայաստանի կառավարության վարած դիվանագիտութունը կարելի է որակել «չարչիական դիվանագիտություն» եզրույթով»,- ՀՀԿ գրասենյակում հրավիրած հրատապ ասուլիսում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընթերցեց իր ելույթը, որը նախատեսել էր հրապարակել երեկ ԱԺ նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիայից հետո Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց նաև Մամիջանյանին, նա երեկվա նիստին մասնակցել չկարողացավ։
«Ցավոք, վաճառքի են հանված մեր ազգային ու պետական շահերը, որոնց դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ բացառապես մեկ բան՝ սեփական իշխանության պահպանման երաշխիքներ»,-ելույթը շարունակեց Մամիջանյանը։
Նա նշեց, Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում այս իշխանության օրոք գրանցվել է աննախադեպ իրադարձություն՝ ՌԴ-ն պաշտոնական բողոքի նոտա է հղել Հայաստանին։
«Հիշեցնեմ, որ բողոքի նոտայի առիթ է հանդիսացել մի մարգինալ հասարակաքաղաքական անձի տարածած հայտարարություն, որի կշիռը բացարձակ համեմատելի չէ արձագանքի հետ, ինչից կարող ենք եզրակացնել, որ նշյալ հայտարարությունը պարզապես առիթ է եղել ռազամավարական դաշնակցի կողմից բողոքի նոտայի համար»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի սուտ խոսել, ապա այն ստանալու է համարժեք պատասխան
- Ժաննա Ալեքսանյան. Այս իրավիճակը նոր հեռանկարներ է բացել թքելու մոլուցք ունեցող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար
- Ալենը դառնալու է Նիկոլի քաղաքական գեմոռոյը․ Աշոտյան
- Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս. Թագուհի Թովմասյան
- Ինչպես է ակցիայի ժամանակ Փաշինյանն արագ հեռանում ԱԺ դահլիճից
- Թովմասյանը, տեղյակ լինելով իրեն անվստահություն հայտնելու իմ նախաձեռնության մասին, սարքեց էս շոուն. Հովիկ Աղազարյան
- Տիկին Թովմասյանին չկպնեք. «Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում»
- Ալեն Սիմոնյան. Պետք լինի, կթքեմ
- Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ամբիոնի մոտ ակցիա իրականացրած ընդդիմադիրներին
- Փաշինյանն ու Բոնոն քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին