Երեք միլիոն վարչապետներից հինգ հազարին բայրաքթարների տակ սպանեցիր. Նաիրա Զոհրաբյան
Ազատ գյուղում զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանով զոհված 15 զինծառայողների ծնողների հետ Նիկոլ Փաշինյանի չհանդիպելը Նաիրա Զոհրաբյանը ողբերգություն է որակում։
«էն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր Կառավարության դուռը ժողովրդի դուռն է, և նրանք կարող են գալ, քացով բացել այդ դուռը, այն Նիկոլ Փաշինյանը, որ իր պաշտոնավարման առաջին օրերին բացեց ԱԺ-ի և նախագահականի դարպասները՝ վերածելով Վերսալի այգիների, թույլ տալով հպարտ քաղաքացիներին ամբողջ օրն այդտեղ նստեն և արևածաղիկ չրթեն, հիմա մի քանի անգամ ավելի ամուր զմռսել է ԱԺ-ի դռները և դրանք այլևս բաց չեն հեղափոխություն իրականացրած, իրենց ուսերին՝ արտաքին ուժերի հետ, Նիկոլին իշխանության բերած քաղաքացիների համար»,-«Հայելի» ակումբում ասաց նա։
Պատգամավորի խոսքով, այն քաղաքացին, ով կհամարձակվի կառավարության դռան վրա անգամ շնչել, կկալանավորվի ու հարցաքննության կտարվի։
«Սարսափելի է այն տեսարանը, երբ 15 մոխրացած զինծառայողների ծնողները սպասում էին արդարության, թե ինչպես եղավ, որ իրենց մոխրացած երեխաների դիակների վրա դեպքից անմիջապես հետո հայտնվեցին նրանց անունները»,- ասաց նա։
Վերջինս հիշեց նաև Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը՝ իբրև բոլորը վարչապետներ են և իրեն համահավասար.
«Երեք միլիոն վարչապետներից հինգ հազարին բայրաքթարների տակ սպանեցիր, իսկ հիմա քո ինչ-որ օգնականի կոֆե եփողն ասում է, որ կզանգահարենք ծնողներին, մինչդեռ դու պիտի իջնես, քանի որ դու ես ասել, որ նույնքան հավասար ես, որքան նրանք, և նրանք իրավունք ունեն քեզնից պահանջելու հարցի պատասխանը։ Դու պիտի առնվազն ունենաս բարոյականություն իջնելու և ծնողների հետ խոսելու»։
Զոհրաբյանը նշեց, որ դեպքի առնչությամբ շրջանառվում են տարբեր վարկածներ, կա տարբերակ, որ դա եղել է դիվերսիա, որը իշխանությունը հատուկ թաքցնում է։
«Գագիկ Իսախանյանը՝ Փաշինյանի օգնականը, ծնողներին ասել է՝ «դե փող ենք տվել, էլ ի՞նչ եք եկել էստեղ»։ Չէ՛, իրենք փող չե՛ն ուզում, իրենք իրենց երեխեքին են ուզում, ուզում են իմանալ, թե ինչպե՞ս եղավ, որ այդ հրդեհից չկարողացան փրկվել 15 տղա և երկուսը դուրս եկան միայն»,- ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Դուք ու՞մ եք խոտի տեղ դրել ձեր խոտ հալով». Զոհված զինծառայողի հարազատը՝ Փաշինյանին
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները կհանդիպեն Փաշինյանի օգնականին
- Զոհված զինծառայողի ծնողի ինքնազգացողությունը վատացավ
- «Նիկոլն այն կողմից փախավ». Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները փակել են Ամիրյան փողոցը
- Դիտավորյալ սպանել են երեխաներին և վերջ. Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներ
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Երևանում փողոց են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին