Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԻՊ-ին. Չգիտեմ տիկին, Դուք դատախազի կոֆե եփող, թե՞ բլենդերով սոկ քամողն եք եղել
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրիա Զոհրաբյանն աջակցում է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին ու երեկ ԱԺ-ում նրա իրականացրած ակցիան։
«Ի դեպ, ես քննադատել եմ տիկին Թովմասյանին, և հիմա էլ գտնում եմ, որ նա կոպտագույն սխալ արեց, երբ խորհրդարանական ընդդիմությունը կայացրեց որոշում՝ վայր դնել խորհրդարանական հանձնաժողովի նախագահների, փոխխոսնակների՝ այսինքն խորհրդարանի ղեկավար կազմի մանդատները, տիկին Թովմասյանը չենթարկվեց միացյալ ընդդիմության որոշմանը։ Դա կոպտագույն սխալ էր, և ես ամեն օր ու մշտապես քննադատել եմ իրեն, քանի որ եթե երկու խմբակցությունները, որոնցից մեկի շնորհիվ դու մանդատ ես ստացել, կայացնում են որոշում, դու պարտավոր ես ենթարկվել այդ որոշմանը»,-«Հայելի» ակումբում ասաց նախկին պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, այդ ամենով հանդերձ իր աջակցությունն է հայտնում Թագուհի Թովմասյանին և ընդդիմադիր բոլոր կանանց։
«Ես հիմա դիմում եմ նոր ՄԻՊ-ին, չգիտեմ տիկին, Դուք դատախազի կոֆե եփող, թե՞ բլենդերով սոկ քամողն եք եղել, թե՞ նրա օգնականը, բա չե՞ք ուզում արձագանքել։ Դիմում եմ խորհրդարանական ընդդիմությանը, դուք չեք կարող սպիտակ ձեռնոցներով հակահարված տալ իշխանականներին, որոնք բոյ բեզ պռավիլ են սկսել»,- ասաց նա։
Զոհրաբյանը հիշեցրեց, թե ինչպես են իրենք նախկինում ականատես եղել ԱԺ ամբիոնի մոտ խաղաղ ակցիայի, որին որևէ մեկը չի խոչընդոտել։
Քաղաքական գործիչը վստահ է՝ եթե այս ոճով խորհրդարանական ընդդիմությունը շարունակի իր գործունեությունը, ապա կարճ ժամանակում կկորցնի նաև հանրության վստահությունը։
Խոսելով ներքաղաքական իրավիճակի ու հնարավոր զարգացումների մասին՝ Զոհրաբյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ավարտել իր պաշտոնավարման ընթացքը, քանի որ նրա տերերը հասկացել են, թե ինչ ինչոց է և հեռացնում են նրան։
«Պիտի թույլ չտանք, որ Նիկոլի տերերը իրեն ճանապարհեն՝ տալով նրան անվտանգային երաշխիքներ, Նիկոլ Փաշինյանը եկել է փողոցով և փողոցով էլ գնալու է, իսկ փողոցով Փաշինյանին հեռացնելու համար մենք ամնենքս պիտի լինենք հայրենիքի փրկության մահապարտներ, և ընդդիմությունն էլ պիտի հասկանա, որ իրենց ճանապարհային քարտեղզի առաջին կետում պետք է լինի իշխանափոխությունը, այլ ոչ թե իշխանության գալը»,- ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի սուտ խոսել, ապա այն ստանալու է համարժեք պատասխան
- Ալենը դառնալու է Նիկոլի քաղաքական գեմոռոյը․ Աշոտյան
- Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս. Թագուհի Թովմասյան
- Թովմասյանը, տեղյակ լինելով իրեն անվստահություն հայտնելու իմ նախաձեռնության մասին, սարքեց էս շոուն. Հովիկ Աղազարյան
- Տիկին Թովմասյանին չկպնեք. «Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում»
- Ալեն Սիմոնյան. Պետք լինի, կթքեմ
- Ազգային ժողովում իրավիճակը լարված է