Մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ.Նիկոլ Փաշինյան
«Մինչև 2018 թ. Սյունիքի մարզում տասնյակ գյուղեր դատարկվել են և բոլորը գիտեն դրա մասին»,-կառավարության գործունեության ծրագրի 2022 թ. կատարողականի խորհրդարանական քննարկման ավարտին ունեցած ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ կառավարության կատարողականի քննարկման ժամանակ խոսվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած մեծ հարկերի մասին և հարց հնչեցրեց, թե դրանից առաջ ո՞ւր էին այդ հարկերը:
«Ասում են՝ խոստումները չեք կատարել: Կապանում մենք խոստացանք, ասինք՝ հերիք եղավ, բոլ եղավ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի ժողովուրդն՝ ի դեմս կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու: Երբ, որ այդ մասնաբաժինը ստացվեց և հերթով այդ կոռուպցիայի կռանիկները փակվեցին, մի հատ կուսակցություն կար այստեղ, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին: Ինչո՞ւ, որովհետև նրանց դարդն ամենևին էլ Սյունիքն ու Հայաստանը չէր, այլ էդ ԶՊՄԿ-ից եկող ծորակիկներն էին, որոնցից սնվում էին: Հիմա դեռ փորձ են թաքցրած մի քանի միլիոնը փախցնեն, որ վայելեն»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Չմտածե՛ք, դրանց հետևից էլ ենք գալու»:
Գործադիրի ղեկավարը վստահեցրեց, որ նախընտարական ծրագիրը երկու ամսվա ընթացքում իրականացրել ենք:
«Այսօր մենք Սյունիքում 40 կրթահամալիր ենք կառուցում: Էն, որ ասում եք՝ մեր երեխեքը, մեր երեխեքը: Ձեր երեխեքը եվրոպաներում, այստեղ էլիտար դպրոցներում սովորել են, իսկ մերը հովիվ էին ու բան էին...»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ Գեղամ Նազարյանի ելույթը լսել է և հույս ուներ, որ նա կանդրադառնա մի թեմայի, որը կառավարությունն իրականացնրել է նաև իր առաջարկությամբ:
Փաշինյանը ճշտեց, որ խոսքը վերաբերում է ծրագրին, որով16 մլն դրամ է պետությունը տալիս սահմանամերձ, այդ թվում՝ Սյունիքի գյուղերում, տուն կառուցելու համար և 5-10 տարվա ընթացքում փակում է այդ գոմարը և տոկոսները:
Փաշինյանը ընդունեց, որ ամեն ինչ հարթ չէ և ճիշտ են նաև ընդդիմադիրները, որ խնդիրներ կան:
«Մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և պնդեց, որ այդ ճգնաժամը սկսվել է դեռ 10 տարի առաջ, երբ ՌԴ-ն Ադրբեջանին 3 մլրդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր է կնքել, ինչպես նաև 2016 թվականի պատերազմի ժամանակ:
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ընդունեց, որ ասֆալտապատմանն ուղղվող գումարը, կարելի էր ուղղել անվտանգության խնդիրների լուծմանը և միաժամանակ հայտարարեց, որ 5 մլրդ դոլար էլ հատկացնեն պաշտպանական կարիքներին, այն հնարավոր չի լինի ծախսել՝ առարկայական և ենթակայական պատճառներով, և որ այսօր էլ այդ խնդիրը կա:
Հարակից հրապարակումներ`
- Շարունակական է դարձել այս իշխանության մոտ բռնությունների դեպքերը՝ հատկապես կանանց նկատմամբ. Օհանյան
- Չփորձեք այդ բառամթերքով խոսել ՀՀ ժողովրդի քվեով ընտրված պատգամավորի մասին. Մամիջանյանը՝ Փաշինյանին
- Ժողովրդավարելու փոխարեն, ժողովրդին է վարում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանի մասին
- Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում էր տխրահռչակ Ջոն Բոլթոնի խոսքերը.Անդրանիկ Թևանյան
- Իսկ այս իշխանության օրոք անելու մի բան է մնում՝ ստորագրել մի նոր կապիտուլյացիա. Արմեն Ռուստամյան
- Այսօրվա իշխանությունները երևի իրենք արդեն ալերգիա ունեն սեփական նախընտրական ծրագրից. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին