Սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեր երկու աղջիկներն էլ հայրենիք կվերադառնան մեդալներով
Իսրայելում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը մրցագորգ են մտել 18-20 տարեկան երիտասարդները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Ցավոք, մեր տղաները դուրս մնացին պայքարից, փոխարենը՝ մեր երկու աղջիկներն էլ հայրենիք կվերադառնան մեդալներով:
Նանե Հակոբյանին բաժին հասավ /65 կգ/ բրոնզե, Աննա Այվազյանին /50 կգ/՝ արծաթե:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին և 20-ին հասուն տարիքի հայ սամբիստները նվաճել էին երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզ մեդալներ:
Ապրիլի 22-ին մրցասպարեզ կմտնեն դեռահասները, 23-ին՝ պատանիները»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան