Մեզ աստտիճանաբար մղում են մահվան հետ հաշտվելու գաղափարը․ Սերժ Սրապիոնյան
«Մեր բոլորի հոգսը նույն է՝ կորսվող հայրենիքի ճակատագիրը»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Միասին» շարժման ներկայացուցիչ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Երբ մեզ հրամցնում են «քաղցր» սուտ, թե պետք է խորհրդային ժամանակների Հայաստանի սահմաններով սահմանփակվենք և դա 29 հազար 800 քռ․ կմ տարածք է, մեզ նորից խաբում են և փափուկ բարձ դնում մեր գլխի տակ։ Ներկայումս, դե ֆակտո Հայաստանի սահմանները շատ ավելի պակաս են, քանի 29800 քառ․ կմ-ն է։ Այժմ Թուրքիայի ոչ բարով ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանի սամանները պետք անցնեն այն տեղերով, որտեղ կանգնած է ադրբեջանցի ասքյարը։ Սա է ճշմարտութունը։ Կգա ժամանակը և ստերի մեծաույն վարպետը կհայտարարի, թե ես հայտարարել էի, բայց իրականությունը սա է, պետք է հաշտվել։ Մեզ աստտիճանաբար մղում են մահվան հետ հաշտվելու գաղափարը։ Այդ մահը չի լինելու սոսկ Հայաստանի տարածքային կորուստներով, լինելու է հայ ժողովրդի ոչնչացման տեսքով և մենք վերածվելու ենք մի մեծ սփյուռքի»
Նրա խոսքով՝ քարոզ է արվում, որ մարդիկ արդեն պաշտեն Արագած լեռը․ «Ես ողջամիտ կասկած ունեմ, որ Արագածի ճակատագիրն էլ է փորձում լուծել այս մարդը։ Արագածը նույնպես կվերածվի պատկերի,եթե սրանք շարունակեն մնալ ևս մի քանի ամիս իշխանության աթոռին»։
Սերժ Սրապիոնյանը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի ժողովուրդը որոշի՝ մեռնո՞ւմ ենք, թե շարունակում ենք ապրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան