
Տեր Վահրամը հիշեցնում է. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրում է.
«Տեղին է հիշել նույն Պողոս առաքյալի մեկ այլ խոսք էլ. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»(Ա Կորնթ. 10։12)։
Զգույշ եղեք, իմ բարեկամներ, գայթակղության չտրվեք, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծուց է (հմմտ. Հակ. 1։13)։»։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում հայտարարել է. «Եթե Եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության»։
Փաշինյանն ասածը ապացուցելու համար մեջբերել է Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից.
«Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»,-մեջբերեց Փաշինյանը և հավելեց. «Թող Եկեղեցին ինքը իր տեսության, իր էության, իր մասին մտածի և թող Աստված մեզ օգնի հզորացնել և խաղաղություն բերել մեր պետությանը»: