Այն չի լինելու զբոսանք զորամասում. Փաշինյանը՝ ընդունված կանանց պարտադիր զորակոչի որոշման մասին
«Օրենքների փաթեթով նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զեկուցելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Նախարարն ասաց, որ նախագծով սահմանվում է կանանց կամավոր հիմունքով ծառայության անցնելու դիմումի ներկայացման, զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
«Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս»,-ասաց Պապիկյանը և հավելեց. «Դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչենրի վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարեկետման, ինչպես նաև նույն պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատման հիմքերը: Ծառայության 6-ամսյա ժամկետում որևէ իմաստ չկա ընտանեկան պայմաններից ելնելով նրանց վաղաժամկետ արձակումը, քանի որ նման պայմանների հնարավոր առկայությունը ստուգվում է մինչև իգական սեռի ներկայացուցիչների զորակոչվելը»:
Պապիկյանի խոսքով՝ դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչներն իրավունք ունեն մինչև զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից և նրանք նշանակվում են ուսումնական զորամասեր և ծառայություն անցկացվելու է բացառապես այդ զորամասերում:
Նա նաև հայտնեց, որ ծառայության ավարտից հետո զորակոչված իգական սեռի ներկայացուցիչների կվճարվի 1 մլն դրամ է պատվովճար, իսկ ծառայությունն ավարտելուց հետո նրանք կարող են դիմել «պաշտպան հայրենյաց» ծրագրին և ծառայել ևս 5 տարի:
Նիկոլ Փաշինյանն է հավելեց, որ իգական սեռի ներկայացուցիչնեևը լիարժեք ծառայելու են և հայտարարեց. «Այն չի լինելու զբոսանք զորամասում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան