Քրիստինա Վարդանյան. Կանաչապատման ՀՈԱԿ-ի այսօրվա տնօրենի կարծիքն անճանաչելիորեն փոխվեց 2020-ից հետո
Բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Կանաչապատման ՀՈԱԿ-ի այսօրվա տնօրենի կարծիքը, անճանաչելիորեն փոխվեց 2020-ից հետո և բույսերը բուժելու փոխարեն զանգվածային բազմահազարանոց հատումներ են իրականացնում։
Ժամանակները փոխվում են, մենք էլ փոխվում ենք նրանց հետ (tempora mutantur et nos mutamur in illis)։
Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ թեղիների փոխարինման խնդիր Երևանում առկա է, բայց ամենը պետք է արվի գրագետ մեթոդաբանությամբ՝ կայուն պահելով անապատացման եզրին գտնվող քաղաքի միջավայրի ցուցանիշները, տասնամյակների ընթացքում և համարժեք ֆունկցիոնալություն ունեցող ծառատեսակներով»։
Նշենք, որ ավելի վաղ Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ամենավատն այն է, երբ մասնագետ ներկայացող մարդը խոսում է այն ինչ այդ պահին իրեն հարմար է:
Լսեք ավագանու անդամ Քրիստինե Վարդանյան «մասնագետի» խոսքը , երբ նա փոխտնօրեն էր կանաչապատման ՀՈԱԿ-ում»․
Հարակից հրապարակումներ`
- Քրիստինա Վարդանյան. Միամոմենտ հազարավոր ծառերի հատումն անօրեն է
- Բայց սակուրա չեմ ուզում պաշտպանել. Տիգրան Ավինյան
- Կասեցրեք այս մեթոդաբանությամբ ծառերի փոխարինման ծրագիրը․ Քրիստինա Վարդանյան
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
- Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք
- Ծառահատվող իմ Երևան...
- Որտե՞ղ են քաղաքապետարանի դիմացի փոքրիկ այգու ծառերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան