«Նիկոլն այն կողմից փախավ». Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները փակել են Ամիրյան փողոցը
Առավոտից կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները այժմ փակել են Ամիրյան փողոցը՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածը։
Նրանք ժամանակ էին տվել, որպեսզի իրենց ընդունի Նիկոլ Փաշինյանը կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն նրանցի ոչ մեկ չի հանդիպել ծնողների հետ։
«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ», - կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։
«Նիկոլն այն կողմից փախավ։ Ինքն ամբողջ կյանքում փախնելու է հայ ժողովրդից։ Ժողովուրդն իրեն ընտրեց, բայց շատ սխալվեց»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը։
Ծնողները չեն հավատում, որ իրենց երեխաները զոհվել են հրդեհի հետևանքով։
«Երեք ամիս է՝ ժողովրդին խաբում են։ Հե՞շտ է 15 երեխու գլուխ ուտելը։ Ի՞նչ հեքիաթներ են պատմում, 15 զինվորը քնած մնա՞։ Դիտավորյալ սպանել են երեխաներին և վերջ։ Երեխաներին դիտավորյալ սպանել են։ Թող գան, մեզ հակառակն ապացուցեն, որ մենք սխալ ենք։ Սպանել են, հետո վառել, որ այդ ամեն ինչը կոծկեն»,- ասել էին ծնողները։
Փողոցը մի քանի րոպե փակելուց հետո ծնողները կրկին վերադարձան կառավարության շենքի մոտ։
«Մեր պահանջը մեկն է։ Պարտադիր պետք է հանդիպեն, այլապես մենք ավելի վատ քայլերի կդիմենք»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք՝ ըստ դատախազության. «2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և թվով 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Դիտավորյալ սպանել են երեխաներին և վերջ. Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներ
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Երևանում փողոց են փակել
- Փաշինյանն ու Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ․ Գեղարքունիքի մարզպետը զագնել է Նորիկյանին
- Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել
- Կացարանում զոհված զինծառայողների ծնողները բացեցին Երևան–Սևան ճանապարհը
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
- Վաշտի կացարանում հրդեհից զոհված զինծառայողներից 8-ի դիակների ԴՏՓ եզրակացությունը ստացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին