Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները կհանդիպեն Փաշինյանի օգնականին
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներ հարազատների ծնողները, ովքեր առավոտից ակցիա էին անում կառավարության շենքի մոտ, փակում փողոցներ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, կհանդիպեն Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանին։
«Հանդիպման ընթացքում պարզ կլինի՝ կընդունե՞ն մեզ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը, թե՞ ոչ։ Սպասում ենք այդ հանդիպմանը, դրանից հետո կորոշենք մեր անելիքները»,- ասաց զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։
Լրագրողների հետ զրույցում ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ գոնե այս երեք ամիսների ընթացքում հենց կառավարությունը պետք է նախաձեռներ հանդիպում ծնողների հետ, ներողություն խնդրեին, որ ոչ չեն կարողացել խաղաղ պայմաններում ապահովել զինծառայողների կյանքի իրավունքը։
«Պետությունը պարտավոր է բացահատել հանցագործությունն ու ներկայացնել ճշմատությունը։ Իսկ այս գործի շրջանակներում բավականին շատ են հարցերը։
Ծնողների կողմից անվստահությունը, մտահոգությունը, կասկածամտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դեպքից մի քանի ժամ անց արդեն ներկայացրեց վարկածը։
Այս գործում բավականին լուրջ հակասական փաստական տվյալներ կան։ Կոնկրետ այս գործով ունենք զինծառայողների մահվան երկու պատճառ՝ այրվածքային շոկը, ընդ որում հատուկ ընդգծվում է, որ այրվածքային շոկը զինծառայողները ստացել են կենդանության օրոք, պարզ ասած՝ մեր զինծառայողները ողջ-ողջ այրվել են, երկրորդ՝ ունենք շմոլ գազով թունավորում։ Մենք չենք բացառում դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հնարավորությունը, հիմա մենք այդ ուղղութամբ աշխատում ենք, ակնկալում ենք չեզոք, բացարձակապես անկախ, անաչառ փորձագետների ներգրավման հնարավորություն։ Չենք բացառում նաև արտերկրում փորձաքննությունը, տուժողների կողմից չի բացառվել արտաշիրիմում անելու հնարավորությունը։ Այսինքն, մենք գործ ունենք նախադեպը չունեցող ողբերգության հետ և խաղաղ պայմաններում 15 զինվոր իր կացարանում ուղղակի ողջ- ողջ այրվել է»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների ծնողները ճիշտ են՝ Փաշինյանը կառավարության շենքից հեռացել է
- Զոհված զինծառայողի ծնողի ինքնազգացողությունը վատացավ
- «Նիկոլն այն կողմից փախավ». Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները փակել են Ամիրյան փողոցը
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Երևանում փողոց են փակել
- Փաշինյանն ու Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ․ Գեղարքունիքի մարզպետը զագնել է Նորիկյանին
- Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան