Հասարակություն 14:02 22/04/2023 Հայաստան

Արմավիրի մարզում 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հեկտարը

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:  Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ Փաշինյանին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Կառավարության հաղորդմամբ, ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ 2022թ. մարզում առկա ընդհանուր 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հեկտարը, որից 58 տոկոսը վարելահողեր, 26 տոկոսը պտղատու այգիներ, 16 տոկոսը խաղողի այգիներ, հիմնվել են 1632 հա բազմամյա տնկարքներ: Համայնքային գյուղնշանակության 23.625 հա հողերից վարձակալության է տրվել 5308-ը: Պատասխանատուների ներկայացմամբ, 2022թ. մթերվել է 91 հազար 190 տոննա խաղող, 7651 տոննա պտուղ և 10 հազար 715 տոննա բանջարեղեն, իսկ 2021թ.՝ համապատասխանաբար 86035 տ, 7935 տ և 5268 տ: Նախորդ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի, ընդհանուր առմամբ մարզում առկա է 2 հազար 169 հա ինտենսիվ այգի:  Տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղապահովագրության, ինչպես նաև հողօգտագործման թեմաներով:

Զեկուցվել է նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված միջոցառումների մասին, ըստ որի` իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման, քաղաքաշինական փաթեթների, շին. թույլտվության, միկրոռեգիոնալ փաստաթղթի, ապօրինի շինարարության և ճանապարհների պահպանության ուղղությամբ աշխատանքներ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են 112 շինաշխատանքներ, որոնց թվում  են գազիֆիկացման, ոռոգման համակարգի, խմելու ջրի, մանկապարտեզների վերանորոգման և կառուցման, ասֆալտապատման, հասարակական շենքերի, այգիների, պուրակների, բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների բարեկարգման, լուսավորության ու ֆոտովոլտային կայանի ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ զեկույցի, 111 դպրոցներից 25-ը գտնվում է ֆիզիկական լավ վիճակում, 55-ը՝ միջին, 31-ը՝ վատ վիճակում: 80 դպրոցում խնայված միջոցներով իրականացվել են վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ, վերաբաշխման արդյունքում 10 դպրոցում իրականացվել է ճաշարանների վերանորոգում, հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, 15 դպրոցի համար ձեռք է բերվել գույք, լուծվել են հրատապ խնդիրներ: Մարզում գործում է 65 մանկապարտեզ, որոնք ունեն 5043 սան և 53 նախակրթարան՝ 1217 սան, 2023թ. սեպտեմբերին նախատեսվում է ևս 9 նախակրթարանի բացում, որը կունենա 208 սան:

Ներկայացվել է նաև մարզի ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ըստ որի 2021-2022թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 561 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 40 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 52 ուսուցչի: 2022-2023թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 813 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 101 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 36 ուսուցչի: Առկա է ուսուցիչների 229 թափուր հաստիք:

Սպորտի ոլորտում իրականացված ծրագրերի մասով ընդգծվել է «ՀՀ վարչապետի գավաթ»-ը, սիրողական խճուղային հեծանվավազքը, սիրողական լողը,  դպրոցական թիմային խճուղավազքը, սիրողական սեղանի թենիսը: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» ֆուտբոլի առաջնությունը:

Առողջապահության ոլորտի հետ կապված ներկայացվել է բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, ըստ որի` Արմավիր բժշկական կենտրոնը և Բաղրամյան առողջության կենտրոնը գտնվում են լավ վիճակում, Էջմիածին ԲԿ-ն վերանորոգվում է, Մեծամոր ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Զեկուցվել է, որ հաշվետու տարում 2021թ. համեմատ վճարովի ծառայությունների 22 տոկոս աճ է արձանագրվել: Ձեռքբերումների շարքում առանձնացվել է Հայկական ակնաբուժական նախագիծը, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար խաղահրապարակի կառուցումը, համակարգչային շերտագրման ծառայության ներդրումը, 17 բժշկական սարքավորումների ձեռքբերումը, ինչի համար կառավարությունը հատկացրել է 205 մլն դրամ: Նշվել է, որ բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել նաև տնտեսված միջոցներով: Համագործակցություն է ծավալվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հետ: 

Զեկուցվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ 2018-2022թթ. ընթացքում հաստատվել է 229 հայտ, որից նույն ժամանակահատվածում իրականացվել է 209-ը: Նշվել է, որ ընդհանուր գումարը կազմել է 7 մլրդ 999 մլն դրամ, որից կառավարության մասը կազմել է 3 մլրդ 540.5 մլն դրամ, համայնքի մասը՝ 4 մլրդ 410.9 մլն դրամ, մասնավորի մասը՝ 47.5 մլն դրամ:  2018-ից 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում սուբվենցիոն ծրագրերը հասել է  8 մլրդ 537․3 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերն ընդգրկել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում, գազիֆիկացում, հասարակական շենքեր, ջրամատակարարում/ջրահեռացում, ոռոգման համակարգեր, մանկապարտեզների, պուրակների, այգիների վերակառուցում, բարեկարգում, լուսավորության անցկացում և այլն:

2023թ. համար մարզը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի 36 հայտ՝ 160 ենթածրագրով: Ծավալը կազմում է 13 մլրդ 99 մլն դրամ, որից դեռևս հաստատվել է 22-ը՝ 119 ենթածրագրով. ծավալը կազմում է 9 մլրդ 55 մլն դրամ:

Տեղեկացվել է, որ ներկայումս մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է 6 մանկապարտեզ, հիմնանորոգվում՝ 27-ը, վերանորոգվում՝ 10-ը, 26 մանկապարտեզում իրականացվում են այլ աշխատանքներ: Արմավիրում նախորդ տարի ավարտվել է 3 դպրոցների կառուցման աշխատանքները, ներկայումս ընթացքի մեջ են երկուսի շինաշխատանքները: Առաջիկայում կառուցման ծրագրերում կընդգրկվեն ևս 10 դպրոցների կառուցման աշխատանքները: 

2018 թվականից մինչ օրս Արմավիրի մարզում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մարզում իրականացվել են 24 մլրդ դրամի ծրագրեր, Առողջապահության նախարարության կողմից` 151 մլն դրամի, ԿԳՄՍ-ի կողմից` 25 մլրդ դրամի ծրագրեր:

Արմավիր քաղաքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է կառուցել Սմարթ կենտրոն: Այդ նպատակով ներդրվելու է 8,2 մլն դոլար: Մարզում ընթացքի մեջ են մասնավորի կողմից բնակարանաշինության խոշոր ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել 4 հազար 762 բնակարան: Ընդհանուր առմամբ  իրականացվելու է 300 մլն դոլարից ավելի ներդրում:

Մարզում համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102 տոկոս: Նախորդ տարվա համար նախատեսված 4,26 մլրդ դրամի փոխարեն համայնքները հավաքագրել են 4,35 մլրդ դրամ: 2021 թվականի համեմատ համայնքների սեփական եկամուտներն, ընդհանուր առմամբ, աճել են 654 մլն դրամով:

Ամփոփելով խորհրդակցությունը` Փաշինյանը կարևորել է մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման խրախուսումը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է գնահատել կառավարության կողմից գյուղոլորտում իրականացվող վերոնշյալ ծրագրերը և քայլեր ձեռնարկել դրանք լավարկելու և էլ ավելի մատչելի դարձնելու համար:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գույքագրել պետական նշանակության խոշոր հողատարածքները և հետևողական աշխատանքներ տանել ներդրողների ներգրավման ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող մթերային արտադրություններին և ընդգծվել արտադրանքի ստանդարտը փոխելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}