![](https://panorama.am/news_images/942/2825578_1/capture8579.thumb.jpg)
Բելգորոդի նահանգապետը հայտարարել է քաղաքում ընկած ավիառումբը բնակելի հատվածից հանելու մասին
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ քաղաքում հայտնաբերված արկը դուրս է բերվել բնակելի տարածքից։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում, որն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նա նշել է, որ մարդկանց աստիճանաբար վերադարձնում են իրենց բնակարանները։
Այդ օրը ավելի վաղ շրջանի ղեկավարը հայտնել էր, որ Շալանդինա փողոցի տան մոտ, որտեղ ապրիլի 20-ին պայթյուն է որոտացել, ավիառումբ է հայտնաբերվել։
Արկը յոթ մետր մխրճվել է գետնի տակ։ Օպերատիվ շտաբը որոշել է տարհանել մոտակա 17 տների բնակիչներին և տեղափոխել ժամանակավոր կացարաններ։
Պայթյունի հետևանքով վիրավորվել էր երեք մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Բելգրադի ռմբակոծության գաղափարախոս Օլբրայթը պատժամիջոցի փոխարեն հուշարձան է ստացել
- Նոր մանրամասներ՝ Բելգրադում կայացած Չավուշօղլու-Լավրով հանդիպումից
- Բելգրադում նախատեսված եվրոպական համալսարանական մարզական 5-րդ խաղերը կանցկացվեն 2021թ․ հուլիսին
Լրահոս
Տեսանյութեր
![Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում](https://panorama.am/video_images/19/54165_1/f673396101549e_67339610154e1_thumb.thumb.png)
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում