Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը 109 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Սամվել Գասպարյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում և պոկում վարժություններում նվաճեց փոքր ոսկե մեդալներ։
Պետրոս Պետրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում նա փոքր արծաթե մեդալի արժանացավ։
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալ:
67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ, 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր:
102 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը 392 կգ-ով նվաճել է ոսկե մեդալ։
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան