Գարիկ Կարապետյան. Այս մեդալը նվիրում եմ ամբողջ հայ ազգին
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվիրում է ամբողջ հայ ազգին:
«Այս մեդալը նվիրում եմ ամբողջ հայ ազգին: Այս տարիքում Եվրոպայի չեմպիոն դառնալն ինձ համար ամեն ինչ է: Ինձ համար առաջնային այն է, որ կարողացա բարձր պահել հայկական դրոշը: Ձեզ խոսք եմ տալիս, որ անունս դեռ շատ եք լսելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը:
Գյումրեցի ծանրորդն ընդգծել է, որ ինքը պարտական է իր ծնողներին, հավաքականի մարզիչներին ու անձնական մարզիչին այն արդյունքի համար, ինչին հիմա հասել է:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր