Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուին Ադիյաման նահանգում աղոթքի ժամանակ անպատվել են
Թուրքիայի նախագահի 7 ընդդիմադիր կուսակցություններից թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Ադիյաման նահանգ կատարած այցի ժամանակ աղոթքի ժամանակ վիրավորել են: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին գրել են թուրքական լրատվամիջոցները։
Haberturk պարբերականը գրում է, որ Սաֆվան իբն Մութտալի գերեզմանում աղոթքի ժամանակ անհայտ տղամարդը սկսել է բղավել, որ Քըլըչդարօղլուն «մուսուլման չէ», քանի որ Ֆաթիհ նամազ կարդալ չգիտի։
Տղամարդուն բերման են ենթարկել, դեպքի վայրից հեռացել է նաեւ քաղաքական գործիչը։
Քըլըչդարօղլուն ավելի ուշ թվիթերում գրել է, որ «գերեզմանոցում վշտացած մարդը կարող է ամեն ինչ ասել և անել», և «պետք է թույլ տրվի վիշտ արտահայտել»: Նա խնդրեց չհրապարակել այս անձի անձնական տվյալները և չտարածել այս թեման։ Քաղաքական գործիչն ասել է, որ կների, եթե իրեն նման իրավունք տան։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի, Ռուսաստանի,Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է
- Կիպրոսի նախագահը Թուրքիայի ընտրություններից հետո Հյուսիսային Կիպրոսի հարցով բանակցություններում առաջընթաց է ակնկալում
- Թուրքիայում չեն բացառել Քըլըչդարօղլուի հաղթանակը Թուրքիայի ընտրությունների առաջին փուլում