Թրամփը խոստացել է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում ընտրություններում հաղթելուց հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 2024 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում Ուկրաինայում հակամարտությունը լուծել նույնիսկ Սպիտակ տուն մտնելուց առաջ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին քաղաքական գործիչն ասել է Ֆլորիդայում Հանրապետական կուսակցության կողմնակիցների հետ զրույցում։
«Մեզ անհրաժեշտ կլինի կարգի բերել մեր քաղաքները և անել շատ բաներ՝ նույնիսկ մինչև ես Օվալաձև աշխատասենյակում կլինեմ: Նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո ես կկարգավորեմ հրեշավոր պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,-ասել է Թրամփը:
Նա նախկինում խոստացել էր, որ 24 ժամվա ընթացքում կկարողանա դադարեցնել արյունահեղությունը՝ զանգահարելով Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին։
«Ես երկուսին էլ գիտեմ, գիտեմ Զելենսկուն, հիշում եմ, որ Զելենսկին շատ լավն էր»,-ասել է Թրամփը, որին Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթի ենթարկեց Ուկրաինայի առաջնորդի հետ հեռախոսազրույցի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հերթական անգամ հայտարարել է «երրորդ համաշխարհային պատերազմի» մասին
- Politico. Թրամփը կկարողանա նախագահի պաշտոնում առաջադրվել՝ նույնիսկ գտնվելով բանտում
- Իմ վարկանիշը երբեք այսքան բարձր չի եղել. Թրամփ
- Առաջադրված մեղադրանքներով Թրամփին սպառնում է 136 տարվա ազատազրկում
- Դատախազը Թրամփի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները վերաորակել է որպես քրեական. Yahoo
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում