Reuters. Ղազախստանը հունվար-մարտին շրջանցելով Ռուսաստանը Ադրեջանի տարածքով վեց անգամ ավելացրել է նավթի արտահանումը
Հունվար-մարտ ամիսներին Ղազախստանն Ակտաու-Բաքու ծովային ճանապարհով մատակարարել է 163,4 հազար տոննա նավթ՝ շրջանցելով Ռուսաստանը, ինչը վեց անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Refinitiv-ի և ոլորտի աղբյուրների տվյալները։
«Հունվար-մարտին Կասպից ծովի Ակտաու նավահանգստից Բաքու (Ռուսաստանը շրջանցող հիմնական երթուղին) մատակարարումները կազմել են 163,4 հազար տոննա։ Դա վեց անգամ ավելի է, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածում (28,8 հազար տոննա)»,-«Գազետա ռու»-ն մեջբերում է արել հոդվածից։
Պարբերականը նշում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով ուղարկվել է ևս 104 հազար տոննա նավթ։ Բացի այդ, Ղազախստանն ամեն ամիս ավելի քան 80 հազար տոննա նավթ է մատակարարում Չինաստանին։
Reuters-ի փոխանցմամբ՝ չնայած Ղազախստանից մատակարարումների փոքր ծավալներին, վերջին մեկ տարվա ընթացքում դրանք կտրուկ աճել են՝ կապված Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի հետ։ Եթե 2021 թվականին այլընտրանքային երթուղիներով մատակարարումների ծավալը կազմել է 638 հազար տոննա, ապա 2022 թվականին դրանք եղել են 1,8 միլիոն տոննայի մակարդակում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար ռոումինգը կչեղարկի
- Ռուսաստանից Ղազախստան դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա ընթացքում աճել է յոթ անգամ
- Ղազախստանն ապրիլից ԵԱՏՄ երկրների հետ առևտրում ապրանքների հետագծելիության մեխանիզմ կներդնի
- Մոբիլիզացիայից Ղազախստան փախած զինծառայողը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման
- ՀԱՊԿ ԽՎ դիտորդները Ղազախստանի ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանող են ճանաչել
- Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին