Հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում՝ հայը պետք է արդարացումներ գտնի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Միխայիլ Գալուստյան
Հայտնի հումորիստ, դերասան և հաղորդավար Միխայիլ Գալուստյանը «Телепрограмма»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է ՀՀ քաղաքացիություն ստացել։
«Այո, այնքան հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, որ հայը պետք է արդարանա Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Անհեթեթություն։ Ես արդեն լռում եմ, որ պատմականորեն Հայաստանը Ռուսաստանին բարեկամ երկիր է, ՀԱՊԿ անդամ է, մենք ունենք ընդհանուր տնտեսական գոտի և այլն։ Ես ինքս հայ եմ, սա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ես բոլոր իրավունքներն ունեմ Հայաստանի քաղաքացիություն ունենալու համար։ Ռուսաստանի Սահմանադրությունը դա թույլ է տալիս»,- ասել է նա։
Նա հայտնել է, որ ոչ մի տեղ չի հեռանում Ռուսաստանից և չի պատրաստվում հեռանալ. «Ես վաղուց էի ուզում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, երկար ժամանակ փաստաթղթեր էի ներկայացնում, բայց հիմա տվեցին։ Հիմա ի՞նչ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները