Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Իսրայելում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային չորրորդ օրը մրցագորգը տրամադրվել էր կադետներին /14-16 տարեկաններ/:
Հաջող ելույթներ ունեցան և բրոնզե մեդալների են արժանացել Սամվել Դանիելյանը /46 կգ /, Անդրե Սարդարյանը /58 կգ/, Գոռ Աղասարյանը /79 կգ/:
Փայլուն գոտեմարտեր է ունեցել 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը և եզրափակչում հաղթելով FIAS դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Իսմայիլ Մախոժևին՝ դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Գերծանր /+88/ քաշային Դավիթ Բարսեղյանը ոսկե մեդալի համար պայքարել է մեկ այլ ռուսաստանցու՝ Դենիս Կուլիգինի հետ ու բարարվել երկրորդ տեղով:
Տարբեր տարիքային խնբերում հանդես եկող մեր մարզիկները այս պահի դրությամբ նվաճել են 3 ոսկի, 3 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը:
Ապրիլի 23-ին պայքարի կելնեն պատանիները:
Հարակից հրապարակումներ`
- Սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեր երկու աղջիկներն էլ հայրենիք կվերադառնան մեդալներով
- Սամբոյի ԵԱ. Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան