Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կսկսվի Սուդանից օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանումը
Սուդանից առաջիկա ժամերին կսկսվի այն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանման գործընթացը, որոնք դա պահանջել են։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով Սուդանի զինված ուժերի հայտարարությանը։
«Ակնկալվում է, որ մոտակա ժամերին կսկսվի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գազետա.ռու-ն գրում է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը կիրականացնեն իրենց դիվանագետների և քաղաքացիների տարհանումը ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ Ալ-Բուրհանը հայտնել է, որ բանակը կաջակցի երկրից օտարերկրյա քաղաքացիների և դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանմանը։
Սուդանի զինված ուժերի՝ երկրի դե ֆակտո առաջնորդ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և Արագ արձագանքման ուժերի հրամանատար Մուհամմեդ Համդան Դագալոյի միջև հակամարտությունը սկսվել ապրիլի 15-ից։
Հարակից հրապարակումներ`
- Սուդանի հայկական եկեղեցին ռազմական բախումների վայրից 2 կմ հեռու է, դեռևս անվտանգ է. ՀԱԵ Եգիպտոսի թեմի առաջնորդ
- Սուդանի հայկական եկեղեցու մոտ թեժ բախումներ են
- Բախումներից հետո Սուդանի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները