ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը կանխատեսել է Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակման հաջողությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռամշտայն ավիաբազայում կոնտակտային խմբի հանդիպման արդյունքներով ունեցած խոսքում ասել է, որ Ուկրաինան հաջողության կհասնի հարմար պահին։ Այս մասին նա խոսել է Welt-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Նա ընդգծել է, որ համոզված է, որ երբ ուկրաինական կողմը հարմար պահ գնահատի հակահարձակման համար՝ ավելի շատ տարածքներ ազատագրելու նպատակով, ապա այն կարող է հաղթական լինել։
Սթոլթենբերգը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը գիտեն Ուկրաինայի զինված ուժերի՝ մարտի դաշտում հաջողության հասնելու կարողությունը։ Նա մատնանշել է, որ, ի թիվս այլ բաների, դրան նպաստում է արևմուտքի անհավանական ծավալների աջակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Թուրքիայից պահանջել է կալանել Ղրիմում հացահատիկով բեռնված նավը
- Պենտագոն. ԱՄՆ-ից կպահանջվի մեկուկես տարի՝ F-16 կործանիչները Ուկրաինային մատակարարելու համար
- Ուկրաինան գերությունից ազատել է 130 զինվորի
- Ուկրաինայում զոհված վրացի մարտիկի դին տեղափոխվել է Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան