«Փաստ». Նետած բումերանգներն անպայման հետ են գալիս. ԱԺ-ում կատարվածը ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով
«Փաստ» թերթը գրում է.
«Այն, ինչ նախօրեին կատարվեց Ազգային ժողովում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Մյուս կողմից` տարօրինակ կլիներ և նույնիսկ՝ անլրջություն, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները դրսևորվեին այլ կերպ:
«Սպեցնազով» վրա տվեցին ընդդիմադիրների վրա, «ազատագրեցին» ԱԺ ամբիոնը: Ինչպիսի՜ սխրանք: Իրականում դա ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով: Հանուն արդարության՝ ընդդիմադիրները տեխնիկատակտիկական լուրջ սխալ թույլ տվեցին. պետք է ծխարձակող ֆայերներ բերեին իրենց հետ և ծուխումուխ անեին ԱԺ դահլիճում, ինչպես տարիներ առաջ վարվել էին որոշ քպականներ, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընդդիմադիր էին աշխատում: Ի դեպ, այն ժամանակ «նախկինները» նրանց այդ ծխարձակումների առթիվ ոչինչ չարեցին, ո՛չ ուժ կիրառեցին, ո՛չ էլ անգամ թեթևակի քաշքշել տվեցին, հասկանալի է, անվտանգության աշխատակիցների միջոցով:
Մինչդեռ... Այ, թող հիմա նախկինները նայեն ու սովորեն, թե ինչպես պետք է վարվեն իսկական «ժողովրդավարները», «ժողովրդավարության չեմպիոնները»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե ժամանակին իրավապահները հավուր պատշաճի, օրենքի տառին ու ոգուն համապատասխան անեին իրենց գործը, հազիվ թե երկիրն այս օրին հասներ: Այ, օրինակ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլողների «ամբոխը» հետևը գցած, գրոհում էր Հանրային ռադիոյի շենքը: Դա ռազմավարական նշանակության ու ռազմականացված հսկողության ներքո գտնվող պետական հաստատություն էր: Բայց... ինչ եղել՝ եղել է: Արդեն անցյալում է՝ թեկուզ ծանրագույն հետևանքներով:
Ի դեպ, մի քանի օր առաջ փաշինյանական քարոզիչներն ու այդ քարոզչության «դամքաշներն» ուղղակի զահլա տարան՝ «վայ, երկրի միջազգային հեղինակությո՜ւնը...» ծեքծեքուն բացականչություններով՝ ադրբեջանական դրոշալաթն այրելու կապակցությամբ: Մինչդեռ ավելի լավ կանեին՝ մտահոգվեին նույն այդ՝ գետնատարած «հեղինակության» համար թեկուզ ԱԺ-ում կատարվածի կապակցությամբ: Չնայած, ումից՝ ինչ ակնկալել: Այն ամենից հետո, ինչ բերել են մեր երկրի գլխին, խորհրդարանում կատարվածն ընդամենը դիպված է: Ուղղակի մի բան հաստատ պետք է հիշել. նետած բումերանգներն անպայման հետ են գալիս: Դրանք այս օրերին օդում ծանրացած ու կուտակված են, շատ է «քամի ցանվել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը
- «Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է Երևանի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին