Թրևիս Բարքերը Քորթնի Քարդաշյանին 161. 000 դոլար արժողությամբ արտասովոր նվեր է մատուցել
Ամերիկացի երգիչ Թրևիս Բարքերը բիզնես-լեդի Քորթնի Քարդաշյանին թանկարժեք նվեր է մատուցել։ Նա սոցցանցերում կիսվել է անակնկալ նվերի նկարներով։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Թրևիս Բարքերն իր կնոջ տարեդարձին անսովոր անակնկալ է արել` նվիրելով նկարիչ Յոսիտոմո Նարայի նկարի էսքիզը: Ըստ Sotheby's-ի, պատկերը, որը վերնագրված է «Սեր», վաճառվել է ապրիլի 5-ի աճուրդում 161,000 դոլարով: 2000 թվականին նկարը ցուցադրվել է Սանտա Մոնիկայի արվեստի թանգարանում։
Մյուս լուսանկարներում Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է դիմավորել իր ծննդյան օրը և ինչ կերպար ընտրել գալա երեկոյի համար։
Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը նշանվել են 2021 թվականի աշնանը, իսկ 2022 թվականի գարնանը նրանք միանգամից երեք հարսանիք են ունեցել։ Քարդաշյանի համար այս ամուսնությունը երկրորդն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման