Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ելույթ կունենա 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, սկիզբը՝ ժամը 15:00-ին։
Ժամը 17:30-ին 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը ելույթ կունենան, իսկ ժամը 20:00-ին մեդալների համար կմրցեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալ:
67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ, 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն է
- Ծանրամարտի ԵԱ. Իզաբելա Յայլյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Հայաստանի ներկայացուցիչները
- Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան