«Միացիր ջահերով երթին». Ապրիլի 23, ժամը 19։15
Ապրիլի 23-ին կկայանա ավանդական դարձած Ջահերով երթը։ Այն կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19։15-ին։
«Մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել, այսօր` ինչպես և 108 տարի առաջ, մեր նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։ Մենք չպետք է թույլ տանք աշխարհին կարծել, թե մոռացել ենք մեր ազգի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:
Ուստի, այսօր այդ քաղաքականությանը ոչ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր հայի պարտքը։ Միացիր ջահերով երթին, աշխարհին ապացուցելու ու ևս մեկ անգամ լսելի դարձնելու, որ չենք մոռացել։
Միացի՛ր պայքարին նաև դու,
Մասնակցի՛ր Ջահերով երթին»,- նշված է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության հայտարարության մեջ։
Ջահերով երթի երթուղին՝
Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մ․ Մաշտող պողոտա – Մ․ Բաղրամյան պողոտա – Կիևյան փողոց – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ապրիլի 23-ին Ջահերով երթ կկայանա նաև Կապան և Հրազդան քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին Վեդի, Գյումրի, Իջևան քաղաքներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան