Ամերիկացի ռեփեր Աֆրոմանը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին
Ռեփեր Աֆրոմանը (իսկական անունը Ջոզեֆ Ֆորմեն) պաշտոնապես դարձել է 2024 թվականին ԱՄՆ նախագահի հերթական թեկնածուն։ «Գազետա ռու»-ն գրում է, որ ակդ մասին հայտնում է TMZ-ը։
Երաժիշտը Դաշնային ընտրական հանձնաժողով է ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Նրա նախագահական կոմիտեն կոչվում է «Joseph Afroman Foreman for President», իսկ ռեփերը առաջադրվում է որպես անկախ թեկանծու:
Պարբերականի համաձայն՝ նա առաջին անգամ նախագահ դառնալու մտադրության մասին հայտարարել է դեռ 2022 թվականի դեկտեմբերին։ Իր քարոզարշավում ռեփերը պլանավորում էր կենտրոնանալ մարիխուանայի օրինականացման, ինչպես նաև քրեական արդարադատության բարեփոխումների վրա։
«Աֆրոմանի շարունակական հետապնդումը Ադամս շրջանի բացահայտորեն կոռումպացված Շերիֆի վարչության կողմից, հիանալի կերպով ընդգծում է, որ ղեկավարման այս կոռուպցիան ներթափանցել է ողջ երկրի իրավապահ մարմինները»,-ասել Աֆրոմանի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան