Ռուսաստանի բնակիչների մեծամասնությունը մայիսյան տոներին ընդառաջ դեպի Երևան թռիչքներ է ամրագրում
Ճամփորդական ծառայությունը պարզել է, որ անկախ օդային ճանապարհորդների համար մայիսյան արձակուրդների պահանջարկի 85,7 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի ներսում սպառված տոմսերին, իսկ 14,3 տոկոսը՝ դեպի արտասահման։ Այս մասին հայտնում է Tutu-ն։
Ռիա Նովստին գրում է, որ փորձագետները վերլուծել են ապրիլի 28-ից մայիսի 10-ը մեկնումներով տոմսերը։
Ռուսաստանի ճանապարհորդների համար նախընտրելի ուղղությունները 10-ը տարվա ընթացքում գրեթե չեն փոխվել: Պահանջարկի առումով առաջատար ուղղություններն են՝ Մոսկվա-Սոչի, Մոսկվա-Կալինինգրադ, Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա-Միներալնիե Վոդի:
Սանկտ Պետերբուրգից զբոսաշրջիկները, բացի Մոսկվայից ու Կազանից, ընտրում են Սոչի, Կալինինգրադ ուղղությունները։ Վարկանիշում ներառված են նաև Մոսկվա-Եկատերինբուրգ, Մոսկվա-Մախաչկալա և Մոսկվա-Ուֆա երթուղիները:
Արտասահմանյան ուղղություններից առավել պահանջված են մերձավոր արտերկրի քաղաքները՝ Երևան, Տաշքենդ, Բաքու, Մինսկ, Բիշքեկ։ Հայտնի են նաև Ստամբուլը և Անթալիան:
Ամենից հաճախ հյուրանոցներն ամրագրվում են երկու կամ երեք գիշերով: Այլ երկրներից առավել պահանջված են Բելառուսի, Հայաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի հյուրանոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան