Կովաչև. Դեռևս Եվրախորհրդարանին չի տրամադրվել որևէ զեկույց
Ցանկացած սադրանք կամ բռնություն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը:Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը
«ԵՄ-ն պատրաստ է նպաստել խաղաղ կարգավորման գործընթացին՝ դիտորդական առաքելության միջոցով, որն օգնելու է խուսափել հետագա ագրեսիաներից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ:»,- ասել է Կովաչևը:
Իսկ թե սահմանազատման գործընթացում ԵՄ-ն ի՞նչ աջակցություն կարող է ցուցաբերել` ըստ Կովաչևի` այս աշխատանքները, բնականաբար, պետք է իրականացնեն Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբերը:
Ինչ վերաբերում է Տեղի դեպքերի վերաբերյալ ԵՄ դիտորդների զեկույցին, ապա Կովաչևը նշել է, որ դեռևս Եվրախորհրդարանին չի տրամադրվել որևէ զեկույց։ Բայց սպասում է` շուտով դիտորդների կողմից կունենան առաջին զեկույցը։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ–ից հնչող այն ահազանգերին, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողությունների է նախապատրաստվում` Կովաչևը պատասխանել է, որ պաշտոնական Բաքվից լսում է հայտարարություններ, թե նրանք շարունակում են հանձնառու մնալ խաղաղության օրակարգին և սահմանազատման գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան