Ստրասբուրգում կայացել է 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված «Memoria» ստեղծագործության պրեմիերան
Ապրիլի 20-ին Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի է ունեցել ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Բրունո Մանտովանիի «Memoria» ստեղծագործության պրեմիերան։
Ստեղծագործությունը նվիրված է 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների` մասնավորապես Հայաստանի Ֆրանսիական համալսարանի չորս ուսանողների հիշատակին։ Այս մասին տեղեկացնուն են «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» գրասենյակից։
Համերգին ընդառաջ տեղի ունեցած պրեմիերայի հանրային ներկայացման ժամանակ Բրունո Մանտովանին պատմել է, թե ինչպես է ծնվել ստեղծագործությունը, խոսել է 44 օրյա պատերազմի ողբերգական հետևանքների մասին։ «Memoria» ձոն է փորձություններով և ողբերգություններով անցած երկրին, որի ցավը և հույզերը Բրունո Մանտովանին ցանկացել է փոխանցել երաժշտության միջոցով։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Բրունո Մանտովանիին` ներկայացման և ստեղծագործության համար։ Կարևորել է մարդասիրական ուղերձը, որը հեղինակը փորձել երաժշտության միջոցով փոխանցել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան