Արցախում հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավելի քան 4 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից:
Թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները գնալով նվազում են` խորացնելով էներգետիկ ճգնաժամը
- Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները
- Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Արցախի ամբողջությամբ հոսանքազրկմամբ պայմանավորված՝ աշխատանքային օրը տեղափոխվել է
- Բազմաթիվ խնդիրներ են ծագում պարենի, վառելիքի, դեղորայքի մատակարարման ու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման առումով․ Արցախի պետնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան