Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2023 թվականի ապրիլի 5-ին «Ճշմարտության և արդարության կենտրոնի» /Center for Truth and Justice/ Թվիթերում տարածած արբանյակային լուսանկարից երևում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակելի թաղամասի տների մեծ մասը:
Գյուղը նոյեմբերի 9-ի ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո շարունակում էր գտնվել հայկական վերահսկողության տակ։ Այն կարևոր հանգույց էր Բերձորի (Լաչին) միջանցքում Գորիսի և Ստեփանակերտի միջև և վերահսկվում էր Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից։ Միայն 2022 թվականի օգոստոսի 25-ին Աղավնո գյուղը Ներքին Սուս գյուղի և Բերձոր քաղաքի հետ միասին անցավ Ադրբեջանական վերահսկողության տակ։
2015 թվականի տվյալներով համայնքի բնակչությունը կազմում էր 175 մարդ (Ղահրամանյան 2015, 331): Համայնքն ուներ գյուղապետարան, դպրոց, բուժկետ (նկ․ 2)։ Պատմամշակութային հուշարձաններից կարևորն են «Սրբոց նահատակաց» եկեղեցին, (նկ. 3), որն օծվել է 2002 թվականին (տես՝ https://hetq.am/hy/article/64015)։ Եկեղեցու շրջակայքում տեղադրված էին 11-րդ դարի մեկ խաչքարի բեկոր, ժամանակակից մեկ խաչքար և չորս քարե սալերից բաղկացած հուշարձանախումբ՝ նվիրված Ազատագրական պատերազմի զոհերի հիշատակին (Բալայան 2020, 615-616)։ Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մեկ աղբյուր-խաչքար տեղադրված էր դպրոցի բակում և մեկ խաչքար էլ Աղավնո գետի ձախ ափին՝ Բերձոր տանող կամրջի մոտ։
Պետք է նշել, որ քաջատեղյակ լինելով օկուպացված հայկական այլ տարածքներում մասնավորապես անկախության շրջանում կառուցված հուշարձանների հանդեպ ադրբեջանցիների վայրագ վերաբերմունքին և կանխատեսելով սպասվող վտանգը, Արցախի իշխանությունները 2022 թ. հուլիս-օգոստոս ամիսներին, նախաձեռնել և անվտանգ վայր էին տեղափոխել այս շրջակայքի, տեղափոխման ենթակա, բոլոր հուշարձանները։ Ներկա իրավիճակը հաստատում է, որ նրանք իրավացի են գտնվել և այդպիսով փրկել են այդ հուշարձանները մշակութային վանդալիզմից։ Սակայն մինչ օրս անհայտ է Սրբոց Նահատակաց եկեղեցու ճակատագիրը։
Աղավնոն Արցախի Հանրապետության հինավուրց բնակավայրերից է։ Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են պատմական Աղահեճ գավառի Շաբակի գյուղի հետ, որն, ըստ Ստեփանոս Օրբելյանի, 7 դրամ հարկաչափ էր վճարում Տաթևի վանքին (Ստեփանոս Օրբելյան 1986, 399)»։
Հարակից հրապարակումներ`
- Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին. monumentwatch.org
- Աղավնո գյուղն ամբողջապես ոչնչացվել է
- «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հայտնվելով ոչնչացման սպառնիքի առաջ. monumentwatch.org
- Ալիևը հայտնել է՝ Լաչինում, Աղավնոյում և Սուսում տներ են կառուցում. «Հենակետ»
- Օկուպացրած Աղավնոյում ու Սուսում 1300 ադրբեջանցիների են տեղակայել
- Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից թիրախավորվել էր Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին. monumentwatch.org
- Այս անգամ էլ Ազոխի քարայրը՝ ադրբեջանցիների թիրախում. monumentwatch.org
- Ադրբեջանի քարոզիչներն ու «փորձագետները» տարրական գիտելիքի պակասը լրացնում են ինքնահնար հայտարարություններով. monumentwatch.org
- Նոր փաստեր Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին. monumentwatch.org
- Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը. monumentwatch.org
- «Ծախեցին մեր Աղավնոն, ծախեցին մեր Արցախը․․.»
- Աղավնոյի՝ տներն այրած բնակիչների նկատմամաբ քրեական գործեր չեն հարուցվի